«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի նախկին գլխավոր քարտուղար, Շվեյցարիայի հայկական և հայամետ կազմակերպությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը երևաց մակերեսային, ընդամենը իբրև հյուրընկալող կողմ: Սակայն դրա ժամանակ Հայաստանին հուզող ոչ մի խնդիր ոչ դրվեց, ոչ էլ լուծվեց: Այդ հավաքը պետք էր ներկա վարչախմբին՝ ցույց տալու համար, որ կարող է 48 երկրի ղեկավար բերել այստեղ, և , որ ինքը մոտ է նրանց, մասնավորապես՝ Մակրոնի հետ: Ստորագրված փաստաթղթերը ԵՄ-ի ու Ֆրանսիայի հետ պայմանագրեր չէին, այլ մտադրությունների մասին հռչակագրեր, որոնցում սոսկ միտումներ էին և ոչ մի առարկայական բան: Սա ընդամեն ն ընտրություններից առաջ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին:



