ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները Երևանում խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին 1lurer.am -ին հայտնեցին ՆԳ նախարարությունից։ «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացնում»,- ասացին նախարարությունից։



