ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի

ԱՄՆ-ի կողմից պատերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ: Այս մասին իր պաշտոնական տելեգրամյան ալիքում գրել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածի նոր սպառնալիքը: «Աշխատանք է տարվել այնպիսի ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամին խոցելի կլինի և չի ունենա անհրաժեշտ փորձը։ Եթե ռազմական դրությունը պահպանվի, ապա, ելնելով մեր կողմի շահերից, այդ լրացուցիչ ճակատները կբացվեն»,- նշել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով Իրանին հասցվելիք ռազմական հարվածը, որը ծրագրված էր վաղը, հետաձգվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով