Դանիայում կարծում են, որ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիան գրավելու գաղափարից

Դանիացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու գաղափարից, հաղորդում է Politico-ն։ «Դանիացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը չի հրաժարվել տարածքը (Գրենլանդիան – խմբ.) ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու գաղափարից, չնայած (ԱՄՆ – խմբ.) նախագահը վերջերս որոշակիորեն մեղմացրել է իր ջանքերը այս հարցում»,- հաղորդում է թերթը։ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5840

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով