Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմների ու հակամարտությունների տարածք լինի․ Հիքմեթ Հաջիև

Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում գտնվող Ադրբեջանը կենսական դեր է խաղում՝ վերածվելով տարածաշրջանային էներգետիկ ու առևտրային կապերի ռազմավարական կենտրոնի։ Այս մասին WUF13-ի շրջանակում կազմակերպված «Քաղաքները փոխկապակցվածության կենտրոնում. քաղաքային վերականգնում և տարածաշրջանային համագործակցություն» հատուկ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նրա խոսքով՝ այդ դերն էլ ավելի է մեծանում նոր միջանցքի մշակմամբ, որի առանցքային տարրերից մեկը դառնալու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն, իր հերթին, հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այժմ մնացել է անցյալում։ «2024 թվականի դրությամբ պատերազմն ու հակամարտությունն արդեն ավարտվել են։ Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և հակամարտության տարածք լինի», — նշել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5840

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով