ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Կիևը պլանավորում է Բալթյան երկրների տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի թիկունքի վրա։ Այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես, Ռուսաստանի ԱՀԾ-ն պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները, ենթադրաբար, համոզել են Ռիգային համաձայնել Ռուսաստանի դեմ գործողությանը, և որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմն արդեն տեղակայվել է Լատվիայում։ ՌԴ ԱՀԾ հայտարարության մեջ թվարկված է լատվիական հինգ ռազմաբազա, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, տեղակայված են ուկրաինական զորքեր: Դրանք են, մասնավորապես «Ադաջի», «Սելիա», «Լիելվարդե», «Դաուգավպիլս» և «Եկաբպիլս» ռազմաբազաները։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լատվիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «չի պաշտպանի ահաբեկչության հանցակիցներին արդարացի հատուցումից»: Լատվիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ռուսաստանի ԱՀԾ-ի հայտարարությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5840

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով