ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է վետո դնել Գրենլանդիայում ռուսական կամ չինական ցանկացած հնարավոր ներդրման վրա, երեքշաբթի օրը հաղորդել է Telegraph թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «The Telegraph-ը կարող է հաղորդել, որ Դոնալդ Թրամփը պահանջել է կետ, որը կհամարվի «վետո» Գրենլանդիայում չինական կամ ռուսական ցանկացած ապագա ներդրման վրա»,- նշվում է հոդվածում։ Հրատարակության աղբյուրների համաձայն, կղզու ապագայի շուրջ բանակցություններում Թրամփի վարչակազմի գլխավոր նպատակը տարածքի հանքային հարստություններին Չինաստանի մուտք գործելը կանխելն է։



