Իրանի հետ պատերազմը գերազանցել է հանդուրժողականության սահմանները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ելույթ է ունեցել: Նա անդրադարձել է Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա նշել է, որ Իրանի վրա հարձակումներով սկսված ճգնաժամն ազդել է համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային անվտանգության վրա։ Էրդողանը նշել է, որ վառելիքի գները դեռևս չեն կայունացել, շատ երկրներում շարունակվում է գնաճը, մատակարարման շղթաների խափանումները դեռևս չեն կարողանում վերականգնվել, իսկ Հորմուզի նեղուցի խցանված վիճակը դեռևս պահպանվում է ու աշխարհը բախվում է բազմակողմանի անորոշության։ Էրդողանը նշել է, որ ճգնաժամի պատճառած տնտեսական վնասի ամբողջական չափը հնարավոր չէ որոշել։ Էրդողանը շեշտել է, որ Իրանի հետ պատերազմով պայմանավորված իրավիճակը գերազանցել է հանդուրժողականության սահմանները՝ հասնելով կործանարար չափերի համաշխարհային տնտեսական բարօրության առումով։ Ըստ նրա՝ չլուծված ճգնաժամերի և հակամարտությունների հետևում, թաքնված է ոչ միայն ներգրավված կողմերի անզիջում վերաբերմունքը, այլև ճգնաժամից շահույթ ստացողների ազդեցությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5840

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով