Փաշինյանը վերածվում է ինֆորմացիոն «քիլլերի». ընդդիմությանը նա ողջ-առողջ է պետք. Սուրեն Սուրենյանց

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության գինը, սակայն «գնդակն այժմ հայ ժողովրդի դաշտում է»՝ հանդուրժելո՞ւ ենք նման փնթի միջամտություն մեր երկրի ներքին գործերին, թե՞ դիմադրություն ենք ցույց տալու։ 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց ԲՀԿ նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանց ը ՝ մեկնաբանելով «Ջումհուրիեթ»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի դեսպանի՝ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներով պայմանավորելու մասին հայտարարությունը: Սուրենյանցի խոսքով՝ Մամեդովի հայտարարությունը, թե «հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների գործընթացն ավարտին կհասցվի», բացահայտում է Բաքվի նախապայմանը Նիկոլ Փաշինյանին։ «Մամեդովը շատ ակնհայտ բացահայտում է արել։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանն ունի այդ կոշտ նախապայմանը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, և դա է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության գինը, այսինքն՝ Ալիևը հանդուրժում է, որ իր երջանիկ վասալը՝ Նիկոլ Փաշինյանը, վերարտադրվի միայն այն պայմանով, որ ընթացք տա ադրբեջանական նոր նախապայմաններին։ Առաջինը հենց Սահմանադրության փոփոխությունն է»,- մեկնաբանեց Սուրեն Սուրենյանցը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5848

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով