Իրանը մնում է միասնական և վճռականորեն պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական ագրեսիայի։ Այս մասին հայտարարել է Իրանի իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Մեզ համար կապիտուլյացիան իմաստ չունի. կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ կդառնանք նահատակներ»,- հայտարարել է նա։



