Աֆրիկյան երկրներում Էբոլա տենդի բռնկումն արդեն հանգեցրել է հիվանդացության ավելի քան 500 հնարավոր դեպքի և, ենթադրաբար, հիվանդությամբ պայմանավորված 130 մահի: Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային 79-րդ ասամբլեայում։ «Բացի հիվանդության հաստատված դեպքերից, հայտնաբերվել է ավելի քան 500 ենթադրյալ դեպք և 130 մահ՝ ենթադրաբար հիվանդությունից», – Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նա հիշեցրել է, որ ներկայում հաստատվել է Էբոլայով հիվանդացության 32 դեպք՝ 30-ը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, երկուսը՝ Ուգանդայում։ Ընդ որում, երկու ուգանդացի վարակվածները երկիր են ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։ ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ բռնկումը պայմանավորված Էբոլայի տարատեսակով՝ Բունդիբուգյո վիրուսով։ Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման կապակցությամբ արտակարգ դրություն էր հայտարարել առողջապահության ոլորտում։



