Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումը

Մայիսի 19-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այն վերաճել է ամուր բարեկամական հարաբերությունների և արձանագրել շոշափելի արդյունքներ։ Քննարկվել են առանցքային մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման ընթացքին և արձանագրել, որ առաջիկա օրերին կմեկնարկի լաբորատորիայի տեխնիկական հագեցման և սարքավորումների մատակարարման գործընթացը։ Անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության կարողությունների զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և կրթական համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցերի։ Այդ համատեքստում կարևորվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Կրթական ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումների ընթացքում, ի թիվս ոստիկանների և փրկարարների կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, առանձնահատուկ կարևորվել են նաև սահմանապահների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը։ Քննարկվել են նաև Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Եղեգնաձորի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև Սևանի ջրափրկարարական ջոկատի շինարարական և վերազինման աշխատանքների ընթացքին։ Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5848

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով