ԱՄԷ-ն և Ֆրանսիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Արաբական Միացյալ Էմիրությունները և Ֆրանսիան պաշտպանության ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետական նախարար Մուբարաք բին Ֆադել ալ-Մազրուիի պաշտոնական այցի ընթացքում։ «Կողմերը ներկա են գտնվել նաև Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը, ինչն արտացոլում է երկկողմ հարաբերությունների խորությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի միջև ռազմական ու պաշտպանական փոխգործակցության զարգացմանն ուղղված ընդհանուր հանձնառությունը»,- ասված է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Նրանք քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև պաշտպանական և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղիները»,- հավելել են գերատեսչությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5848

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով