Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների նպատակը երկու երկրների ժողովուրդների բարգավաճումն է։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ Ռուսաստանի նախագահը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Չինաստան: Նեղ ձևաչափով հանդիպումից հետո Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, առաջնորդներին է միացել պատվիրակությունների հիմնական մասը: «Մեր նպատակը ռուս և չին ժողովուրդների բարեկեցությունն ու բարգավաճումն է։ Այս անսասան հիմքերը թույլ են տվել մեր հարաբերություններին մեկից ավելի անգամ հաջողությամբ հանձնել ամրության և դիմացկունության փորձությունը»,-բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։



