Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»

։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել ուշադրություն դարձնել սեփական քաղաքացիների հետ նրա վարվելաձևին։ Նա հիշեցրել է «հայ քաղաքացիների մասին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում է, մի կնոջ ասում, թե «պետք է շնորհակալ լինի, որ գլուխը չեն ջարդել անկյունի զուգարանում»։ Դիվանագետը նկատի ուներ վարչապետի կռիվը Արփինե Սողոյանի՝ անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ հետ։ Զախարովան նաև հիշեցրել է երեկ Սպիտակում տեղի ունեցած դրվագը, որտեղ Փաշինյանը մեղադրել է Ազատի կացարանում այրված զինվորի պապիկին գումարով բողոքի ցույցի գալու մեջ։ «Ցինիզմն սահմաններ պիտի ունենա, ինչու այս իրավիճակը վերագրվում է Ռուսաստանին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Ոչ, մենք չենք, դա Փաշինյանն է»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով