Եվրամիությունը փորձում է ավելացնել իր տարածքում ապաստան չստացած փախստականների հայրենադարձման տեմպը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններին։ «ԵՄ-ն մոտ է այն ծրագրի իրականացմանը, որն ուղղված է մեծացնելու դաշինքից հեռացող այն փախստականների թիվը, ովքեր չեն կարողացել ապաստան ստանալ»,- գրում է հրատարակությունը։ Ինչպես Politico-ին տված մեկնաբանության մեջ նշել է է Բրունները, սպասվում է, որ չորեքշաբթի կընդունվի ԵՄ միգրացիոն քաղաքականության խստացման ծրագրի այս «բացակայող մասը»:



