ԱՄՆ-ն պատրաստվում է մեղադրանք առաջադրել Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյի դեմ

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը պլանավորում է Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի նկատմամբ մեղադրանք առաջադրել մայիսի 20-ին: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։ Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, մեղադրական եզրակացությունը պետք է հավանության արժանանա երդվյալ ատենակալների կողմից։ Ավելի վաղ Semafor պորտալը հաղորդել էր, որ Կուբայի վրա ԱՄՆ-ի ճնշման նոր արշավը ներառում է Ռաուլ Կաստրոյի դեմ առաջիկա մեղադրական եզրակացությունը։ Իր հերթին The New York Times-ը, հղում անելով իրազեկ աղբյուրների, չի բացառել, որ Կաստրոյի նկատմամբ կարող է կիրառվել վենեսուելականի նման սցենար։ 94-ամյա Ռաուլ Կաստրոն Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայրն է։ Նա Կուբայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից մինչև 2018 թվականները։ Անցյալ շաբաթ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆն այցելել է Կուբա և, ըստ Financial Times-ի, բացատրել, որ Կուբայի իշխանությունները դեռևս կարող են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Իսկ ամերիկյան Axios պորտալը, հղում անելով հետախուզական տվյալները, հաղորդել էր, որ Կուբան գնել է ավելի քան 300 ռազմական անօդաչու թռչող սարք։ Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտարարել է, որ երկրի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության պարագայում կարող է տեղի ունենալ «արյունալի սպանդ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով