Ռուսաստանը Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կերկարաձգի մինչև 2027 թվականի վերջ

Ռուսաստանը նախատեսում է մինչև 2027 թվականը երկարաձգել առանց վիզայի ռեժիմը Չինաստանի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առանց վիզայի ռեժիմը շատ դրական արդյունք է տվել»,- հավելել է նա։ Պեկինի նախաձեռնած առանց վիզա ռեժիմի ժամկետը պետք է լրանար սեպտեմբերի կեսերին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը դրա երկարաձգման մասին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեղեկացմամբ՝ առանց վիզայի ռեժիմի ժամանակահատվածում Ռուսաստան է այցելել 2 միլիոն չինացի, իսկ Չինաստան՝ մոտ 1 միլիոն ռուս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել առանց վիզայի ռեժիմի կիրառման արդյունավետությունը։ Այս կարգավորմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիներին թույլ է տրվում մինչև 30 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել Չինաստան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով