Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերվել է ապօրինի արդյունահանում․ կան ձերբակալվածներ

Մայիսի 19-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները, Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս, նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։ Ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։ Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով