Սա ճակատամարտ է… Նիկոլ ընտրել՝ նշանակում է Հայաստանի վերջը. Մարինե Պետրոսյան

Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի, մենք Հայաստանն ենք կորցնելու, և դա շատ իրական վտանգ է։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը ՝ կոչ անելով մարդկանց ամենակարևորը՝ հունիսի 7-ին գնալ ընտրության և ընտրել ընդդիմադիր այն ուժերից մեկին, որոնք իրական շանսեր ունեն հաղթելու։ «Ընդդիմության հաղթանակը շատ իրական է՝ ասեմ Ձեզ։ Մենք 2021 թվականի ընտրությունների դառը փորձն ունենք։ Մենք այն ժամանակ մեղք գործեցինք. ես չեմ ընտրել, բայց եթե ժողովուրդն է ընտրել, ես ասում եմ՝ մենք։ Եթե մենք 2021-ին նորից Նիկոլ չընտրեինք, Արցախը հավանաբար կորցրած չէինք լինի, բայց եթե հանկարծ այս անգամ էլ նորից Նիկոլն ընտրվի, մենք Հայաստանն ենք կորցնելու։ Դա շատ իրական վտանգ է, դա ինչ-որ չափազանցություն չէ»,- ասաց Մարինե Պետրոսյանը։ Բանաստեղծն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ օրն արցախցուն ադրբեջանական նարատիվները կրկնելու համար մեղադրող Նիկոլ Փաշինյանը երեկ ինքն էր Սպիտակում քարոզարշավի ժամանակ բացահայտորեն կրկնում ադրբեջանական նարատիվները՝ հայտարարելով հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոս հայ է, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով