Իրան-ԱՄՆ նոր էսկալացիայի ստվերը. Ի՞նչ է սպասվում Հարավային Կովկասին

Չինաստան այցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսեց սպառնալիքներն՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը: Մինչ Չինաստանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի չինական այցից հետո, և մինչ Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռյակը փորձում է աշխարհաքաղաքական նոր դիրքավորումների հանգել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե դիվանագիտական ջանքերը չհանգեցնեն Թեհրանի հետ համաձայնության: Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն իրեն խնդրել են հետաձգել հարձակումը՝ պնդելով, թե կկնքվի համաձայնագիր, որը «շատ ընդունելի» կլինի ԱՄՆ-ի համար: Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ Իրանի դեմ նոր հարձակում արտոնելուն մեկ ժամ էր մնում, երբ նա որոշեց հետաձգել այն։ Հարցին, թե որքա՞ն ժամանակ է տալիս Իրանին՝ համաձայնության հասնելու համար, նախագահը պատասխանել է՝ «երկու կամ երեք օր»։ «Գուցե ուրբաթ, շաբաթ, կիրակի, գուցե գալիք շաբաթասկիզբ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ժամանակը սահմանափակ է, քանի որ «չենք կարող թույլ տալ, որ նրանք [Իրանը] միջուկային զենք ունենան»։ «Հուսով եմ՝ մենք պատերազմ չենք սկսի, բայց գուցե ստիպված լինենք նրանց ևս մեկ մեծ հարված հասցնել։ Դեռ վստահ չեմ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նախագահ Թրամփը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ երկրի բանակը գտնվում է մարտական բարձր պատրաստվածության վիճակում, և Միացյալ Նահանգներն այնպիսի գործարք չի կնքի Իրանի հետ, որը երկրին թույլ կտա միջուկային զենք ունենալ։ Վենսի պնդմամբ՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը տարածաշրջանը կներքաշի սպառազինության մրցավազքի մեջ, ինչն աշխարհը պակաս անվտանգ կդարձնի։ Փոխնախագահ Վենսը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել Թեհրանի հետ գործարքի կնքման ուղղությամբ՝ հավելելով, սակայն, որ «տանգո պարելու համար երկու հոգի է պետք»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով