Երբ անցյալ տարի Անկարայում իրենց վերլուծական կենտրոններից մեկն առաջին անգամ անցկացրեց Թուրքիայի և Հնդկաստանի հարաբերություններին նվիրված համաժողով, որը հավաքել էր փորձագետներ և պաշտոնյաներ երկու երկրներից, տրամադրությունը լավատեսական էր: Երկու երկրների պաշտոնյաներն անդրադարձել են պատմությանը՝ հիշեցնելով Հնդկաստանի աջակցությունը Թուրքիային անկախության պատերազմի ժամանակ և մատնանշելով երկու լեզուներում ընդհանուր բառերի առկայությունը, ինչպիսիք են՝ hava (օդ) և kısmet (ճակատագիր): Համաժողովի նպատակն էր ամրապնդել երկկողմ հարաբերությունները, որոնք զարգանում են բավականին անհավասարաչափ: Որպես զարգացող տնտեսություններ և աճող տերություններ՝ այս երկրներ ն ընդլայնել են երկկողմ առևտուրը՝ չնայած իրենց առաջնորդների դիրքորոշման պատճառով քաղաքական հարաբերությունների սառնությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սերտ կապերը մուսուլմանական աշխարհի և Պակիստանի հետ, մեղմ ասած, վատ են համադրվում վարչապետներ Նարենդրա Մոդիի և Բենիամին Նեթանյահուի կողմից առաջ մղվող Հնդկաստան-Իսրայել խորացված գործընկերությանը:



