55-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է շուրջ 14 գրամ մարիխուանա

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մայիսի 12-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 55-ամյա տղամարդը 28-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրել։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները 28-ամյա երիտասարդին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են մարզային վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը նույն օրն իրեն է իրացրել գյումրեցի 55-ամյա տղամարդը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 55-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 13,97 գրամ քաշով։ 55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով