ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբայի նկատմամբ լարվածության սրացում չի լինի։ Դրա մասին նա ասել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Երբ թղթակիցը հարցրել է՝ արդյոք պետք է սպասել իրավիճակի սրման, Թրամփը ճշտել է՝ «Կուբայի՞ հետ», և հաստատումից հետո պատասխանել. «Ո՛չ։ լարվածության սրացում չի լինի։ Ես չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա»։ Մեկնաբանելով Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքները՝ ԱՄՆ նախագահը տեղի ունեցողն անվանել է «շատ կարևոր պահ»։ Ըստ նրա՝ Կուբայի հարցը մեծ նշանակություն ունի ոչ միայն ծագումով կուբացի ամերիկացիների, այլև նրանց համար, ովքեր լքել են կղզին և գուցե ցանկանան վերադառնալ այնտեղ։



