Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին՝ պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նվաստացման տեսանյութը հրապարակելու համար։ Միևնույն ժամանակ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իսրայելը լիակատար իրավունք ուներ որսալու Գազայի հատվածի ուղղությամբ ընթացող նրանց նավերը և ձերբակալելու ակցիայի մասնակիցներին, հաղորդում է ՏԱՍՍ -ը։ «Իսրայելը լիակատար իրավունք ունի կանխելու «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների սադրիչ նավատորմերի մուտքը մեր տարածքային ջրեր և դրանց հասնելը Գազայի հատված։ Սակայն այն եղանակը, որով նախարար Բեն-Գվիրը վարվել է նավատորմի ակտիվիստների հետ, չի համապատասխանում Իսրայելի արժեքներին ու նորմերին»,- ասված է Նեթանյահուի հայտարարության մեջ, որը



