Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Իրանի վրա հետագա հարձակումները, եթե պաշտոնական Թեհրանը չհամաձայնի խաղաղության համաձայնագրին՝ հավելելով, որ Վաշինգտոնը կարող է մի քանի օր սպասել՝ «ճիշտ պատասխաններ ստանալու համար»: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ իրավիճակը «սահմանագծին է» և կարող է արագ սրվել։ «Հավատացեք ինձ, եթե մենք չստանանք ճիշտ պատասխաններ, ապա ամեն ինչ շատ արագ կլինի։ Մենք բոլորս պատրաստ ենք սկսել», – ասել է ԱՄՆ նախագահը։ Հարցին, թե որքան երկար նա կսպասի, Թրամփը պատասխանել է. «Դա կարող է մի քանի օր լինել, բայց կարող է շատ արագ տեղի ունենալ»։ Պաշտոնական Թեհրանը նախօրեին նախազգուշական հայտարարություն էր



