Պակիստանի զինված ուժերի շտաբի պետը կժամանի Թեհրան՝ ուղերձ հանձնելու համար

Պակիստանի բանակի Շտաբի պետ Ասիմ Մունիրը մայիսի 21-ին կժամանի Թեհրան՝ Իրանի իշխանությունների ներկայացուցիչներին հանձնելու ուղերձ Պարսից ծոցի գոտում իրադրության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆիդա Հուսեյն Մալիքին։ «Պակիստանի բանակի Շտաբի պետ Մունիրն այսօր ժամանում է Թեհրան՝ Իրանի պաշտոնատար անձանց հանձնելու հատուկ ուղերձ», – ասել է իրանցի պատգամավորը, որի խոսքը մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ուղերձի մանրամասները չեն հրապարակվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով