Գազայի օգնության նավատորմին մասնակցող երկու հարավկորեացի ակտիվիստներ, որոնք վերջերս առևանգվել էին իսրայելական ուժերի կողմից, ազատ են արձակվել։ Ինչպես տեղեկանում ենք Yonhap գործակալությունից, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Կանգ Յու-ջունգը։ «Իսրայելական կողմն անմիջապես արտաքսել է երկու հարավկորեացի քաղաքացիներին՝ առանց նրանց կալանավայրում տեղավորելու», – հայտնել է Կանգը։ Նա մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Գազային օգնություն տեղափոխող նավերի կալանման ժամանակ մարդկանց ձերբակալությունների առնչությամբ։ «Այնուամենայնիվ, կառավարությունը բարձր է գնահատում Իսրայելի կողմից մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և ողջունում է այս որոշումը», – հավելել է Կանգը։



