Կալասը զայրացրել է ԵՄ պաշտոնյաներին՝ Չինաստանի հետ առևտրի վերաբերյալ հայտարարություններով. Politico

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները քննադատել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները քաղցկեղի հետ համեմատելու համար, հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը։ «Եվրոպական հանձնաժողովի և Կալասի միջև բարդ հարաբերություններն ավելի են վատթարացել, երբ պաշտոնյաները քննադատել են նրան այն դիտողությունների համար, որոնցում նա, կարծես, չինական առևտրի մեթոդները համեմատել է քաղցկեղի հետ»,- նշվում է հոդվածում։ Պաշտոնյաները վրդովված էին Կալասի այն պնդումից, որ Եվրոպան հստակ հասկանում է Չինաստանի առևտրային պրակտիկայի ախտորոշումը, բայց դեռևս պետք է համաձայնության գա բուժման շուրջ: Նա նշել է, որ կա երկու տարբերակ՝ կամ ավելացնել «մորֆինը», այսինքն՝ ԵՄ երկրների կողմից արդյունաբերությանը տրամադրվող սուբսիդիաները, կամ սկսել «քիմիաթերապիա»՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են արտասահմանյան ներդրումների վերահսկողությունը: «Դիվանագետներն այդպես չեն խոսում»,- Politico-ն մեջբերել է անանուն պաշտոնյայի խոսքերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5851

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով