ԱՄՆ-ն իշխանափոխության ոչ սահմանադրական փոփոխություն թույլ չի տա Բոլիվիայում. Ռուբիո

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Բոլիվիայի գործող ղեկավարությանը և թույլ չի տա այդ երկրում իշխանության փոփոխություն ոչ սահմանադրական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Չպետք է լինի ոչ մի կասկած. Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Բոլիվիայի օրինական սահմանադրական կառավարությանը: Մենք հանցագործներին և թմրավաճառներին մեր կիսագնդում թույլ չենք տա տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարներին», – գրել է Ռուբիոն X-ում։ Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի ստեղծման մասին՝ հանրային դժգոհությունը մեղմելու նպատակով: Պասը նաև հայտարարել է կառավարությունը վերակազմելու ծրագրերի մասին։ Բոլիվիայում արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են հակակառավարական բողոքները, որոնք ուղեկցվում են ճանապարհների փակմամբ երկրի տարբեր շրջաններում: Մայիսի 18-ին Բոլիվիայի փաստացի մայրաքաղաք Լա Պասում տեղի են ունեցել բախումներ և անկարգություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է մոտ 100 մարդ: Իշխանություններն անկարգությունների համար մեղադրում են նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5851

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով