Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5851

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով