Իրանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել է, երբ չորեքշաբթի զինված անձինք կրակ են բացել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան շրջանում պարեկություն իրականացնող ուժերի ուղղությամբ, հայտնում է Mehr-ը։ Զինված անձինք եղել են ավտոմեքենայի մեջ, երբ կրակ են բացել Սարավանում իրավապահ մարմինների ուժերի վրա, ինչի հետևանքով ոստիկանության աշխատակից է զոհվել։ Զոհված զինծառայողի անունը լեյտենանտ Ամիր Հոսեյն Շահրակի է։ Ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել և խուզարկել տարածքը՝ զինված անձանց ձերբակալելու համար։



