Էջմիածնում դրիֆթ արած վարորդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը մայիսի 15-ի ուշ երեկոյան, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, երկարատև դրիֆթ է կատարել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։ Մայիսի 19-ի առավոտյան կարգազանց վարորդը ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Պարզվեց նաև, որ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենան վարել է չունենալով վարորդական իրավունքի վկայական։ Նախապատրաստված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով