Արմեն Ավետիսյանը գրում է. «ՊՀ ռեկտորի աթոռապահը իր ֆեյսբուքյան էջում կիսվում է ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուի քաղաքական վիդեո-ռիլսով, որտեղ նա քննադատում է իր քաղաքական հակառակորդներին։ Իսկ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համառորեն պնդում է․ «Հոդված 31. Հանրային բուհի ռեկտորը 6. Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»։ Հ.Գ. Հետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ»։



