Սպասվում է Ղազախստանի նախագահի այցը Վրաստան

Վրաստանում սպասվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը, հայտնել է կառավարության լրատվական ծառայությունը, սակայն հստակ ամսաթիվ չի նշվել։ Այժմ Վրաստանում պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի ներքին գործերի նախարար Էրժան Սադենովը, որին հանդիպել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կառավարության շենքում կայացած հանդիպմանը խոսվել է Վրաստանի և Ղազախստանի միջև առկա հարաբերություններին։ Կողմերը քննարկել են երկրների միջև իրավապահ և անվտանգության ոլորտներում համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում։ Հանդիպմանն ուշադրություն է դարձվել քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարներին։ Այս տեսանկյունից ընդգծվել է բարձր մակարդակի այցելությունների կարևորությունը։ Նշվել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Վրաստան նախատեսվող այցն է՛լ ավելի կամրապնդի գործընկերությունը երկու երկրների միջև։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին», — հայտնել է կառավարության լրատվական ծառայությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6121

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով