Եթե հայկական բանակը վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, ապա այսօրվա ղեկավարությունը դա էլ «կթшղի»․ Տիգրան Աբրահամյան

Եթե հայկական բանակը վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, ապա այսօրվա ղեկավարությունը դա էլ «կթաղի»։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Գործող կառավարչի տրամաբանությամբ՝ 30 տարի հնամաշ զինտեխնիկա ու սպառազինություն է եղել, բայց Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսել։ Սակայն, չգիտես ինչու, պատերազմը սկսվել է հենց այն ժամանակ, երբ ինքն էր վարչապետ։ Երևի ոչ ժամանակակից տեխնիկայի գործոնն է ստիպել կապիտուլյանտին, որ այն մաս-մաս 2020-ին ու 2023-ին որպես ավար հանձնվի Ադրբեջանին։ Երևի դրա ոչ նորագույն լինելու հանգամանքն է պատճառ դարձել, որ ժամանակին այդ տեխնիկայի տեղակայման վայրը չփոխվի, և այն Ադրբեջանի համար հեշտ թիրախ դառնա։ Դե, ասել ես՝ մինչև վերջ ասա․ իսկ ինչո՞ւ իշխանություն ստանալուց հետո փոխեցիր սպառազինության պլանները, ինչո՞ւ 2018-2020 թվականներին գնեցիր այնպիսի սպառազինություն, որը կամ ըստ նշանակության չկիրառվեց (ՍՈւ-30), կամ էլ 70-ականների կիսատ-պռատ հորդանանյան ՀՕՊ ՕՍԱ-ԱԿ համակարգեր էին։ Նիկոլ, քո նման «վատ պարողին» միշտ էլ երաժշտությունն է խանգարելու, և եթե հայկական բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, ապա այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6390

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով