Քաղաքական հալածանքը հո պոզով և պոչով չէ. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը գրում է. «Թևանյան Անդրանիկին մեղադրում են 2024 թվականին ենթադրաբար կատարված ենթադրյալ հանցագործության համար: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Թևանյան Անդրանիկը համապետական ընտրություններին չմասնակցեր, հետևաբար` օրվա իշխանությունների համար վտանգ չներկայացներ: Ողջամիտ կասկած ունեմ, որ շուրջ 2 տարի առաջ ենթադրաբար կատարված ենթադրյալ հանցագործությունն այդպես էլ չէր «բացահայտվի»: Բացի դրանից` անհասկանալի է, չէ՞, որ նման մասշտաբի ենթադրաբար կատարված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ իրավապահները շուրջ 2 տարի լռում էին: Ընդ որում, գիտեին, սակայն լռում էին: «Բացահայտել են» միայն Փաշինյան Նիկոլի «անոնսից» հետո: Անկեղծ` չեմ հավատում: Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, հայրենի իրավապահներն աշխատում են, բացահայտում են ենթադրաբար կատարված ենթադրյալ հանցագործությունները, սակայն դրանց ընթացք են տալիս միայն քաղաքական իշխանության կողմից ստացված «добро»-ից հետո՞: Բա քաղաքական հալածանքը հո պոզով և պոչով չէ՞»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6438

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով