Հունգարական «MOL Energy» ընկերության նավթագործարանում պայթյուն է որոտացել

Հունգարական «MOL Energy» ընկերության` Տիսաույվարոշ քաղաքի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել, 1 մարդ մահացել է, ևս 7-ը ծանր վնասվածքներ են ստացել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։ «Index»–ը, հղում անելով «Mol Group»-ին, տեղեկացնում է, որ պայթյունը որոտացել է «Olefin 1» գործարանի վերագործարկման ժամանակ։ Պատճառն առայժմ հայտնի չէ։ Այս ընկերությունը նավթի տարանցում է իրականացնում «Դրուժբա» նավթամուղով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով