Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է բժշկական կենտրոնի․ կան զոհեր

Լիբանանի հարավային Սուրի շրջանում գտնվող բժշկական կենտրոնին Իսրայելի օդային հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։ Օդային հարձակման հետևանքով վիրավորվել է նաև շտապօգնության երկու աշխատակից։ Բացի այդ, ավիահարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող «Թեբնինե» հիվանդանոցի շրջակայքին, որի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ հիվանդանոցի յոթ աշխատակից։ Հարվածը նաև նյութական վնասներ է պատճառել հիվանդանոցի շենքին, շտապօգնության մեքենաներին։ Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իր հերթին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով Լիբանանի հարավում թիրախավորել է իսրայելական զորքերի հավաքատեղիները: Չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3089-ի, իսկ վիրավորներինը՝ 9397-ի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով