Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը «սուտ» է որակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, որ Կուբան «ազգային անվտանգության սպառնալիք» է ԱՄՆ-ի համար։ Այս մասին Ռոդրիգեսը գրառում է արել X սոցիալական հարթակում։ «ԱՄՆ պետքարտուղարը կրկին ստում է, որպեսզի հրահրի ռազմական ագրեսիա, որը կհանգեցնի կուբացիների և ամերիկացիների արյունահեղության։ Կուբան սպառնալիք չէ և երբեք էլ սպառնալիք չի եղել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։ Հենց ԱՄՆ կառավարությունն է անողոք և համակարգված ագրեսիա իրականացնում կուբացի ժողովրդի նկատմամբ և վերջին ամիսներին զբաղվել է բնակչության շրջանում հուսահատություն



