Փարիզում անկարգությունների պատճառով 65 մարդ է ձերբակալվել

Փարիզում Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «Լանս» և «Նիս» ֆուտբոլային ակումբների հանդիպման նախօրեին անկարգությունների 65 մասնակից է ձերբակալվել, հայտնում է Le Figaro-ն։ Սևազգեստ տասնյակ մարդիկ ուրբաթ գիշերը հարձակվել են Փարիզի 10-րդ շրջանում գտնվող մի բարի վրա։ Նրանք աթոռներ և այլ առարկաներ են նետել բարի պատուհանների, ինչպես նաև միմյանց ուղղությամբ։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածների մոտ սառը զենք է հայտնաբերվել։ Ձերբակալվածների թվում կան նաև «Նիսի» երկրպագուներ։ Բախումների հետևանքով վեց մարդ վնասվածքներ է ստացել։ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը կանցկացվի ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 21:00-ին, «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով