ԱՄՆ-ը Hawk ՀՕՊ համակարգերի սարքավորումներ կվաճառի Ուկրաինային

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային Hawk զենիթահրթիռային համալիրների սպասարկման համար նախատեսված սարքավորումների վաճառքին՝ 108,1 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Ինչպես նշվում է գերատեսչության պաշտոնական կայքում, Ուկրաինայի կառավարությունը դիմել է կցորդների, վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների, պահեստամասերի, սպառվող նյութերի և բաղադրիչների, ինչպես նաև ինժեներատեխնիկական, ծրագրային և լոգիստիկ աջակցության ու նման համակարգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման հարցով։ «Առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ բարձրացնելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության կարևոր գործոն է», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ կենտրոնանալով պատերազմը դադարեցնելու միջնորդական ջանքերի վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9962

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով