«Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան մեղքը ՀՀ իշխանությունների ուսերին է, հասկանում եմ՝ հարվածում եմ բանակի հեղինակությանը». Վարչապետ Փաշինյանը մոռացե՞լ է լրագրող Փաշինյանին

Հետևելով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի՝ բանակին առնչվող դրվագներին, այդ թվում, պատերազմում զինծառայողների, անհայտ կորածների, Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինվորների ծնողների, հարազատների էմոցիոնալ, բայց արդարացի պահանջ-հարցադրումներին երկրի ղեկավարի արձագանքը, ինչո՞ւ չէ՝ այն, որ երբեմն հնարավորություն չի տրվում այս մարդկանց բառ ասել, հիշեցի «Հայկական ժամանակում» 2010 թվականի հոկտեմբերին տպագրված մի անանուն հոդված-խմբագրական ՝ «Շարունակում ենք «ինքնասպանվել»» վերտառությամբ: Հոդվածի սկզբում անդրադարձ է կատարվում նույն ժամանակում Ադրբեջանի կողմից առևանգված և ադրբեջանական գերության մեջ սպանված 20-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանին: «Չեմ հավատում, որ քսանամյա Մանվել Սարիբեկյանը մոլորվել է, և ադրբեջանցիները ձերբակալել են հայ սահմանախախտին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է եղել «դիվերսանտ» հայտնաբերել, իրենք են խախտել մեր սահմանը և առևանգել հայ երիտասարդին` հակահայկական անհեթեթ առասպել հյուսելու համար: Ուրեմն` Մանվելի ողբերգական մահվան մեղքը ՀՀ իշխանությունների ուսերին է: Հասկանում եմ, որ այս հայտարարությամբ հարվածում եմ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հեղինակությանը` կասկած հարուցելով մեր սահմանների հուսալիության նկատմամբ, բայց հո զոռով չի` չեմ հավատում: Գուցեև սխալվում եմ: Ինչ կա որ. եթե ՀՀ պաշտպանության նախարարն է ամեն Աստծու օր սխալվում ու մարսում, ես էլ կարող եմ սխալվել: Մանավանդ որ` իմ սխալվելը դժվար թե ճակատագրական նշանակություն ունենա Հայաստանի համար: Իսկ Սեյրան Օհանյանի և նրա տերերի սխալները ոչ միայն երկիրը գլորում են անդունդը, այլև պատճառ են դառնում, որ առնվազն շաբաթական մեկ անգամ լսենք, որ հայ զինվոր է ինքնասպան եղել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10069

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով