ԱՐԱ՛, ՊԵՏՈՒԹՅԱՆԴ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է. Ո՞ՆՑ ԵՍ ԿԱՆԳՆՈՒՄ ԱՍՈՒՄ՝ ՄՈՌԱՑԵ՛Ք… ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ

Էդգար Էլբակյանն առայժմ շատ տխուր է պատկերացնում Հայաստանի ապագան՝ նշելով, որ «հիմա նախացեղասպանական վիճակում ենք», սակայն համոզված է, որ հայ ազգային ինքնությունը ոչնչացնելու և «ՔՊ-ական ինքնություն» ստեղծելու փաշինյանական փորձերը ձախողված են։ 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում խոսելով ազգային ինքնության, հայրենիքի և պետության նույնության ու տարբերությունների և ներկա գործընթացների թեմայի շուրջ՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանը պատասխանեց այն կարևոր հարցերին, թե ի՞նչ է ընդհանրապես Հայաստանը և ինչի՞ մասին է Հայաստանը։ Քաղաքագետը շեշտում է՝ Հայաստանն ազգային պետություն է։ «Ես շատ տխուր եմ պատկերացնում Հայաստանի ապագան, որովհետև հարցը բազմակարծությունը չէ։ Գիտեք, մենք կարող ենք ունենալ շատ առողջ հասարակություն, որտեղ մարդիկ չհամաձայնեն հարկային օրենսգրքի կամ դպրոցներում մեկ ընդհանուր համազգեստի հարցի շուրջ, բայց երբ մենք վիճում ենք այն մասին, թե Հայաստանն ի՞նչ է, ապրելով մի հասարակության մեջ, և հստակորեն կա մի գաղափարափիլիսոփայական ճամբար, որ ասում է՝ Հայաստանը պատմաքաղաքակրթական շարունակությունն է ։ Եթե մենք ասում ենք՝ ցեղասպանություն մոռանանք, Ղարաբաղ մոռանանք, Տիգրանաշեն, հողային հարց, Խորենացի, Մասիս սար, բա էլ տակը ի՞նչ է մնում՝ պարզապես մեր կենսաբանական պահունա՞կը։ Հայաստանն ազգային պետություն է կամ գոնե իդեալում այդպիսին պիտի լիներ»,- նշեց Էդգար Էլբակյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10069

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով