Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետը ժամանել է Թեհրան

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրը ժամանել է Թեհրան, հաղորդում է Press TV-ն։ Օդանավակայանում Մունիրին դիմավորել է Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին։ Իրանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ պակիստանցի ֆելդմարշալի այցի նպատակն է Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների քննարկումը։ Պակիստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի ընթացքում Մունիրը հանդիպումներ կունենա Իրանի առանցքային բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դա նրա երկրորդ այցն է Թեհրան՝ պատերազմի վերջնական դադարեցմանն ուղղված Իսլամաբադի միջնորդական ջանքերի ակտիվացման ֆոնին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով