Հունգարիայի խոշորագույն նավթային ընկերության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կա զnh

Հունգարիայի խոշորագույն նավթագազային «MOL» ընկերության Տիսաույվարոշի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երկրի վարչապետ Պետեր Մադյարը։ «Tiszaújvárosi Krónika» թերթը հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, «Mol Petrolkémia» գործարանում պայթյուն է տեղի ունեցել պիրոգազի խողովակաշարի վրա։ Աղետների կառավարման վարչության տվյալներով՝ բնակչությանը պայթյունը չի սպառնում։ Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն շրջանի աղետների դեմ պայքարի վարչության մամուլի քարտուղար Դավիդ Դոյչակը հայտնել է, որ տեղում բռնկված հրդեհը մարվում է մի քանի կողմից՝ ջրցան մեքենաների և փրփրագոյացուցիչների կիրառմամբ, իսկ տեխնիկական համակարգերն անցնում են հովացման ընթացակարգ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով