Պաշտոնական դիրքը չարաշահելով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին ոչ միայն համատարած ընտրակաշառք, այլև խոստումներ է բաժանում։ Հիմա էլ որոշել է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին, ընտրություններից հաշված օրեր առաջ, խոստանալ, թե՝ առանց քննությունների վերականգնելու ենք ձեր վարորդական իրավունքը։ Չպետք է մոռանալ, որ այլ բան է խոստանալը, այն էլ, երբ դա Նիկոլ Փաշինյանն է անում, այն էլ՝ ընտրություններից մի քանի օր առաջ, այլ բան՝ կատարել այդ խոստումը։ Մեկ անգամ չէ, որ տեսել ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչքանով է կատարում իր տված խոսումները։ Մեկ անգամ չէ, որ տեսել ենք, թե ինչպես է խաբում քաղաքացիներին՝ ասում է մի բան, անում՝ ճիշտ հակառակը։ Այնպես որ, պետք չէ հույս դնել Նիկոլ Փաշինյանի խոստումների վրա ու սպասել, որ զրկված վարորդներին առանց քննությունների վերադարձնելու է վարորդական իրավունքը։ Սա ընդամենը նախընտրական ավանտյուրա է՝ այս մարդկանց ձայներն իրենով անելու համար։ Ընտրություններից հետո, եթե բախտը բերի անգամ վերարտադրվել, նրանց էլ է մոռանալու, մյուսներին էլ, որոնց այս օրերին հազար ու մի խոստումներ է շռայլում։



