Հակոբ Բադալյանը գրում է. «Սուրբ Աթոռ կատարած այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանի Սանտա Մարթա հյուրանոցում ճաշկերույթ է կազմակերպել Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաների համար: Իհարկե փոքր ինչ անսովոր է, երբ ճաշկերույթ կազմակերպում են ոչ թե հյուրի պատվին, այլ հյուրն ինքն է ճաշկերույթ կազմակերպում ընդունող կողմի բարձրաստիճան պաշտոնյաների պատվին: Եվ հետեւաբար այս հարաբերակցությունը հարց է առաջացնում դրա խորհրդի վերաբերյալ: Արդյո՞ք Վատիկանը այդպես գոհացրել է Արամ Առաջինին, որ հրաժեշտից առաջ նա ճաշկերույթ է կազմակերպում հյուրընկալողների պատվին: Թե՞ Սուրբ Աթոռում նրա կազմակերպած ճաշկերույթը «խորհրդավոր ընթրիք» է, որով Արամ Առաջինը «հաց է կիսել տալիս իր հետ», ճակատագիր կամ այսպես ասած՝ դրություն կիսելու խորհրդով: Արդյո՞ք Վատիկանում ինչ-որ ակնկալիքներ ունեն նրանից, կապված Լիբանանի եւ մերձավորարեւելյան դրության հետ, իսկ Արամ Առաջինը նրանց պատասխանում է աստվածաշնչյան Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Փրկչի ասած խոսքով՝ «Առէ՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը… Խմեցէ՛ք սրանից ամենքդ…»»:



