Եմենի ափերի մոտ նավթատար տանկերի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել․ UKMTO

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) հայտնում է Եմենի Սոկոտրա կղզուց 370 կմ դեպի արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին. նավթատար տանկերին է մոտեցել մի փոքր նավակ, որում 5 զինված մարդ է եղել: Նավակը տանկերին մոտեցել է մինչև 100 մետր, սակայն երբ նավի զինված թիկնապահները անցել են գործի, այն անմիջապես փոխել է ուղղությունը: Հիշեցնենք, որ նմանատիպ ևս մեկ միջադեպ էր գրանցվել անցած ուրբաթ՝ Սոկոտրայից հյուսիս ընկած հատվածում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով