Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է` Արևմուտքը փորձում է Ռուսաստանից պոկել դաշնակիցներին, առաջին հերթին՝ հարևաններին, այդ թվում՝ Հայաստանին։ Լավրովն ընդգծել է` նպատակը Ռուսաստանին հնարավորինս ցավեցնելն է։



